
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին արդարության և պահանջատիրության շեշտադրությամբ Ֆրանսիայի Լիոն քաղաքում բնակվող հայերն այսօր երեկոյան կհավաքվեն տեղի Թուքիայի դեսպանատան դիմաց: Ի դեպ, նույն պահանջով նրանք երեկ էլ էին նույն վայրում հավաքվել, այսօր և վաղը նույնպես կլինեն այնտեղ:
Այս մասին Armlur.am-ը տեղեկացավ Լիոնի բնակիչներից: Իսկ մինչ այդ նրանք քաղաքի տարբեր հատվածներում երթեր են անցկացնում: Ամենուր փակցված են հայտարարություններ բողոքի ակցիայի անցկացման մանրամասների վերաբերյալ:
Ավելի վաղ Armlur.am-ը տեղեկացրել էր, որ ապրիլի 24-ին` ժամը 22.00-ին, Փարիզի Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատվեն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
Նկարում հայերն են՝ քաղաքի գլխավոր հրապարակում, որտեղ գտնվում է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրը:
Լուսանկարները ` Վանուհի Մալաքյանի