Մխիթարյանը պետք է լինի «Յունայթեդի» ուշադրության կենտրոնում. Daily Mail

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական հեղինակավոր Daily Mail պարբերականը կրկին անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ նշելով, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է իր ուշադրությունը սևեռի հայ ֆուտբոլիստի, ինչպես նաև՝  Իլքայ Գյունդողանին և Սվեն Բենդերին:

Կայքը հավելում է՝ Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելն ավելի ձեռնտու կլինի, քան Խուան Մատայինը, և նշում, որ Վան Գալը պետք է ուշադրություն դարձնի Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին:

«Նա հիանալի փլեյմեյքեր է, ով գնդակ է ստանում խաղադաշտի ցանկացած հատվածում, ինչպես նաև՝ լավ փոխանցումներ կատարում: Նա նաև կարող է գոլեր խփել»:




Լրահոս