«Գիտեք ինչ, պատկերավոր ասեմ՝ եթե պոռնիկը բարոյական մարդուն ասում է պոռնիկ, դրանից ոչ մի բան չի փոխվում: Բարոյականը մնում է բարոյական, պոռնիկն ավելի է բացահայտում իր էությունը: Մարդը չպիտի նեղանա էվոլյուցիոն զարգացման ավելի ցածր աստիճանի վրա գտնվող էակներից»,-երեկ այսպես հակադարձեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ՀՀԿ-ական պատգամավորների կողմից իր հասցեին հնչեցրած վիրավորական քննադատություններին: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ականներից Հովհաննես Սահակյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հասցեին Զուրաբյանի քննադատություններին, ասել էր. «Լեւոն Զուրաբյանն իր հայտարարություններով գալիս է այն մտքին, որ էն հին զբաղմունքն է քաղաքականությունը»:
ԷՎՈԼՅՈՒՑԻՈՆ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ