
Իռլանդիայում սկսվել է միասեռական ամուսնությունների օրինականացման հանրաքվեն: Դրա արդյունքները հայտնի կդառնան մայիսի 23-ին: Համաձայն հասարակական կարծիքի հարցումների` իռլանդացիների մեծ մասը հավանության է արժանացնում նման ամուսնական միությունը: Այդ մասին հայտնում է The Guardian:
Իռլանդիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որտեղ այդ հարցը դրվել է համընդհանուր քվեարկության:
Հանրաքվեի քննադատները կարծում են, այն վտանգավոր նախադեպ է ստեղծում համասեռամոլների համար: Նրանց կարծիքով Ասիայի ու Աֆրիկայի շատ երկրներում բնակչությունը բացասական է վերաբերվում միասեռական ամուսնություններին ու դրանց դեմ հանդես կգա համանման քննարկումներ անցկացնելու դեպքում:
Եթե հանրաքվեի ժամանակ մեծամասնությունը հավանության կարժանացնի նման միությունը, ապա Իռլանդիան կդառնա Եվրոպայի 13-րդ երկիրը, որտեղ դա կօրիկանացվի: