Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախկին պետ, ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի կնոջից՝ Լիլիթ Ասատրյանից, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչու իրավաբան Խաչիկյանը մինչեւ հիմա ցուցմունք չի տալիս: Խաչիկյանի կինը շտապեց ասել, որ ամուսնու գործի հետ կապված՝ ինքը չի ցանկանում որեւէ բան խոսել: Մեր հարցին, թե այցելել է ամուսնուն, պատասխանեց. «Այո՛, նա հարցնում էր երեխաներից: Բա, ըստ Ձեզ, ինչի՞ց պետք է հարցնի: Մնացած մասով ես արդեն հայտարարել եմ, որ նման հարցերին չեմ պատասխանելու: Ժամանակը կգա, բոլորդ կիմանաք ընթացքի մասին, հիմա ինչ կա կա, դա է ու վերջ»:
ՉԻ ԽՈՍՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ