
Արմավիրի մարզում սիբիրախտի դեպք է գրանցվել: Մեր ունեցած այս տեղեկությունը հաստատեց Սննդի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանը: Նրա փոխանցմամբ` եկել է լաբորատոր փորձաքննության պատասխանը, որի համաձայն` օրեր առաջ Արմավիրում սատկած կենդանին սիբիրախտով է վարակված եղել: Նշենք, որ սիբիրախտի մեկական դեպք է արձանագրվել Արմավիրի եւ Տավուշի մարզերում, իսկ 6-ական դեպք` Գեղարքունիքի մարզում, որոնցիցի մեկի դեպքում փորձաքննությունը շարունակվում է:
news .am