
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս կիրակի Արտաշատում տեղի կունենա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառուցած Սուրբ Հովհաննես եկեղեցու «բացումը»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ միջոցառմանը մասնակցելու է ողջ իշխանական վերնախավը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Ի դեպ, վարչապետի խնամին` ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւս ներկա կլինի, ինչը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց նրա մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: