«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մինչ ՖԻՖԱ-ում եռում են կրքերը, իսկ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը փորձում է «վերադասավորվել», քանզի Բլատերի տեղի ամենահավանական թեկնածուն իր ընկեր Պլատինին է, նրա «ոխերիմ բարեկամ» Գագիկ Ծառուկյանը ոչ միայն սպորտսմեններ է ուղարկում Բաքու` մասնակցելու մինի-օլիմպիադային, այլեւ, մեր տեղեկություններով, պատրաստվում է մեծ «տոնակատարությունների»` Հայաստանի օլիմպիական կոմիտեի 25-ամյակին, որը կնշվի սեպտեմբեր-հոկտեմբերին, ինչի առիթով Գագիկ Ծառուկյանը Հայաստան կհրավիրի ԱՄՕԿ-ի եւ ՄՕԿ-ի նախագահներին: Նա Դավթաշենում օլիմպիական 10 մարզական օբյեկտ է կառուցել, որոնց հանդիսավոր բացումը կլինի: Սերժ Սարգսյանի ուղեկցությա՞մբ, վերջինս՝ սեւ, Կոլյայիչը ճերմակ հագա՞ծ: «Կերեւա»,- ասաց մեր զրուցակիցը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: