
Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցի հարցին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հայտարարել է, թե ինքն ԱԺՄ կուսակցությունից դուրս է եկել 1994թ.: Հիշեցնենք, որ ԱԺՄ-ն Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին արմատական ընդդիմություն էր, իսկ 1994-1996թթ. համարվում է ԱԺՄ-ի քաղաքական վերելքը: Փաստորեն, ընդդիմության վերելքի ժամանակ էլ Տիգրան Սարգսյանը լքել է այդ կուսակցությունը: Նրա պաշտոնական կենսագրությունից էլ պարզ է դառնում, թե հանուն ինչի է ներկայիս վարչապետը ճամբարափոխ եղել. 1994թ. նա եղել է ԱԺ պատգամավոր, հասարակ դասախոս: Իսկ արդեն 1995թ. միանգամից վերեւ է բարձրացել իշխանական աստիճաններով՝ մինչեւ 1998թ. զբաղեցնելով Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահի պաշտոնը: