ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանկավարժական համալսարանում, քանի որ այստեղ 50 տարի աշխատում էր իմ հայրը (Կառլեն Միրզախանյանը): Ես 53 տարեկան եմ, բայց մի 50 տարի գիտեմ բոլոր ռեկտորներին դեմքերով, նույնիսկ գիտեմ՝ ով ինչ մեքենա ուներ, ով ինչպիսին էր»:

Ռուբեն Միրզախանյան «Առավոտ»

Ահա թե որտեղ է թաքնված Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության նախկին առաջնորդ Ռուբեն Միրզախանյանի հաջողության գաղտնիքը: Փաստորեն, նա, մանուկ հասակից տեսնելով, թե ինչ մեքենաներ են վարում ռեկտորները, ինչ կենցաղ ունեն, ինչ հարգանք են վայելում եւ այլն, ամեն կերպ ձգտել է մեծանալուն պես նստել այդ աթոռին: Բայց քանի որ միանգամից նստելը դժվար կլիներ (կարող է եւ ընկներ, ինչպես հայտնի մանրապատման մեջ), դրա համար Միրզախանյանը նախ կուսակցապետ դարձավ, իսկ դրանից հետո նոր սիրելի վարչապետը նվիրեց տարիների երազանք համարվող ռեկտորի պաշտոնը:




Լրահոս