Հայաստան մտնող գազը չի էժանացել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»-ը հանդես է եկել հայտարարությամբ.

Ինչպես հայտնի է, ս.թ. ապրիլ ամսին «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել էր, որ Հայաստանում գազի բաշխմամբ զբաղվող «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը մատակարարվող բնական գազի գինը էժանացել է և դարձել 165 ԱՄՆ դոլար` 1000 խորհանարդ մետրի դիմաց:

Սակայն, «Իրազեկ Քաղաքացիների Միավորման» հարցմանն ի պատասխան «Գազպրոմ Արմենիա»-ից հայտնեցին, որ սահմանին բնական գազի գինն այժմ կազմում է 190.65 ԱՄՆ դոլար/1000 խմ: Այսինքն` Երևանում «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի արված հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը և Հայաստան մտնող բնական գազի գինը չի զեղչվել:

Իսկ դա նշանակում է, որ «Գազպրոմը» շարունակում է դեպի Հայաստան վաճառված գազի և ռուբլի/դոլար փոխարժեքի փոփոխության հաշվին գերշահույթներ ստանալ: Հ.Գ. Հայաստանում գազի գնի խնդիրների մասին կարող եք տեղեկանալ «Իրազեկ Քաղաքացիների Միավորման» դեռ ամիսներ առաջ հրապարակված տեսանյութից՝




Լրահոս