Ռուսաստանը քանդեցինք, հավաքեցինք, քայքայեցինք. Հերմինե Նաղդալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ Ազգային ժողովում քննարկվում էր «Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» արձանագրությունը, պատգամավորները խոսում էին նաև Հայաստանի` ԵՏՄ անդամակցության մասին և խնդրում մատնանշել դրական կողմերը:

ԵՏՄ-ին ուղղված քննադատությունները կարծես թե դուր չեկավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին և նա նշեց.  «Ես  ուզում եմ տեղեկացնել, որ այս պայմանագրով Հայաստանը չի անդամակցում ԵՏՄ-ին, Հայաստանի անդամակցությունը վաղուց քննարկված և ստորագրված է: Սա Ղրղզստանի անդամակցության հարցն է. նրանք դիմել են անդամակցելու մի միության, որի անդամն ենք մենք:

Հիմա էստեղ դրեցինք Ռուսաստանը քանդեցինք, հավաքեցինք, քայքայեցինք, ամբողջ գլոբուսը վարեցինք, ցանեցինք: Ժողովուրդ ջան, քննարկում ենք կոնկրետ պայմանագիր, որով Ղրղզստանը ցանկանում է անդամակցել այդ միությանը և շատ ողջունում եմ մեր գործընկերների սրտացավ ելույթները, բայց էդ իրենց որոշելիքն է, իրենք որոշել են միանալ, մենք պետք է ասենք մեր «այո»-ն կամ «ոչ»-ը»,- հայտարարեց փոխնախագահը:




Լրահոս