
Ինչպես հայտնի է «Ոչ թալան»-ի նախաձեռնությունն այսօրվա հանրահավաքից հետո որոշել էր նստացույց կազմակերպել` էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ: Նրանք իրավունք ունեին նստացույցն անցկացնել մինչ 23:00-ը, որից հետո ոստիկանները հայտարարել էին, թե կարող են ֆիզիկական ուժ կիրառել:
Նստացույցի կազմակերպիչներից Մաքսիմ Հակոբյանի հետ զրույցում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտնեց, որ հաշվի առնելով հավաքի խաղաղ բնույթը, ներկաներին թույլատրվում է շարունակել նստացույցը:
Միաժամանակ, փոխոստիկանապետը ընդգծեց, թե ոստիկանները կմիջամտեն, եթե խախտվեն համակեցության կանոնները, վրաններ տեղադրվեն կամ անհարկի աղմուկ լինի: Այժմ նստացույցը շարունակվում է: