
Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ցույցեր տեղի են ունենում ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ Հայաստանի մի շարք քաղաքներում, այդ թվում երկրորդ քաղաք Գյումրիում:
Armlur.am-ի թղթակիցը Գյումրիից հայտնում է, որ այս պահին շուրջ 100 մարդ հավաքվել է դրամատիկական թատրոնի շենքի դիմաց, որտեղից երթով պետք է շարժվեն դեպի Անի թաղամաս: Մեր թղթակիցը հայտնում է, որ չնայած ոչ բարենպաստ եղանակին, ցուցարարները չեն պատրաստվում դադարեցնել պայքարը: