Ախուրյանի բանկոմատից կատարված հափշտակությունը բացահայտվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 25-ի գիշերը անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Շիրակի մարզի Ախուրյան գյուղում գտնվող ,Արդշինինվեստբանկե ՓԲԸ-ին պատկանող բանկոմատի տարածքի մուտքի դուռը եւ մտնելով ներս՝ էլեկտրական սղոցի գործադրմամբ ապամոնտաժել  եւ հափշտակել էին բանկոմատի դրամարկղը, որում առկա էր 1 մլն  854 հազար դրամ:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով:
Դեկտեմբերի 6-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով տարբեր  ստորաբաժանումների հետ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով չորս  անձանց բերման ենթարկեցին  ոստիկանության Ախուրյանի բաժին: Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս