«Լեքսուս»-ը բախվել է էլեկտրասյանը. 2 ուղևորուհիները տեղափոխվել են հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ ոստիկանությունից տեղեկանում է, որ հուլիսի 3-ին ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 11.45-ի սահմաններում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Վ. Սարգսյան փողոցի թիվ 8/Ա շենքի մոտ բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 15.30-ին, հիվանդանոցից ստացվել է հաղորդում, որ նշված վթարի հետևանքով բուժօգնության է դիմել նաև մյուս ուղևորուհին:
Կատարվում է նախաքննություն:




Լրահոս