ՀԱՐՑ. Ծանոթներիցս մեկը հուշեց, որ հաշմանդամ կենսաթոշակառուներին պետության կողմից ամեն տարի հատկացվում են առողջարանային ուղեգրեր: Արդյո՞ք այդպես է. հերթագրվելու համար ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել եւ ո՞ւմ:
ՊԱՏԱՍԽԱՆ. «Ժողովուրդ» օրաթերթից ստացված Ձեր դիմումի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հաշմանդամներին առողջարանային ուղեգրեր չի տրամադրում:
Քանի որ ավարտվել է քաղաքացիներին առողջարանային ուղեգրերի տրամադրման 2012 թվականի գործընթացը, ուստի 2013թ. հունվարի 1-ից հետո ուղեգրի տրամադրման հնարավորության հարցի քննարկման համար Դուք կարող եք դիմել բնակության վայրի տարածքային կառավարման մարմին (Երեւանի քաղաքապետարան կամ Ձեր մարզպետարան):
նախարարության հաշմանդամների եւ
տարեցների հիմնահարցերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն անգամ նման իրավիճակի հանդիպելիս զարմանում ես, թե ինչու են այսքան քիչ նախարարությունների լիազորությունները, եւ ինչու այդքան շատ` տարածքային կառավարման մարմիններինը: Միգուցե սոցիալական բաժիննե՞րն են շատ ու բազմազան. դե արի՛ ու քաղաքացի` գլո՛ւխ հանիր, թե երբ եւ ում ողորմածությանը դիմել: