Ազգային զարթոնք տեղի ունեցավ. արվեստագետները՝ Բաղրամյան պողոտայի ցույցերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող երիտասարդներին,  գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը, «Հայկազունք» համույթի գեղարվեստական ղեկավար Գուսան Հայկազունը և երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանը կարծիք հայտնեցին, որ Բաղրամյան պողոտայում այս օրերի ընթացքում տեղի ունեցածը մի գովելի բան ունի. այն որ մեր երիտասարդությունն արթնացավ և ազգային զարթոնք տեղի ունեցավ, քանի որ դրանից լավ բան չկա:

Աղաբաբյանի խոսքով, մեր երկիրն այսօր ղեկավարվում է դրսից, տնտեսությունը զրոյական է դարձել, արտաքին քաղաքականություն և ղեկավարություն գոյություն չունի:

Ըստ նրանց մենք մեր երկիրը կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած: «Մեզ պետք են երկրի ապագայի համար պայքարող երիտասարդներ, որոնց արդեն ունենք», – նշեց Գուսան Հայկազունը` հավելելով.«Մեր ազգին ավելի շատ պետք է ըմբոստություն, ոչ թե գառների նման ում ուզեն փոխեն, ուր ուզեն քշեն, այլ ըմբոստ առյուծի ձագեր են մեզ պետք: Իսկ ես այս երեխաների մեջ տեսնում եմ այդ բջիջը, որն արթնացել է»:

Այնուհետև անդրադառնալով ոստիկանների գործողություններին՝ նշեցին, որ բոլոր հրամանները չէ, որ պետք է կատարեն:« Նրանք պետք է հասկանան, որ իրենք էլ հայկական ծագում ունեն և վերանայեն իրենց գործողությունները»-հավելեց  Նիկոլ Աղաբաբյանը:

Արփինե Թովմասյան




Լրահոս