Դեկտեմբերի 17-ին, ժամը 14.55-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին` “Վեգաս” խաղատան մոտ բեռնատար մեքենաներն առաջացրել են խցանում: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ժամը 15.12-ին ճանապարհահատվածը մշակելու համար դեպքի վայր է մեկնել Վանաձոր քաղաքի “Ճանշին”-ի մեկ մեքենա: Ժամը 15.28-ի դրությամբ ճանապարհը միակողմանի երթեվեկելի է: Մյուս մասով մեքենաները դանդաղ ընթանում են առաջ: “Ճանշին”-ի աշխատակիցները շարունակում են կատարել ճանապարհի մշակման աշխատանքներ:
Խցանում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ