ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դա պիտակ չէ, դա խնամիական կապ է այսպես ասած, մենք որ շատ ման գանք, կարող է ես ու դու էլ իրար հետ խնամի լինենք: …Մենք բոլորս էլ հայ ազգի մեջ իրար հետ բարեկամներ ենք»:

Ռոբերտ Սարգսյան «Հրապարակ»

Ռոբերտն իրավացի է՝ «աներձագը» կամ «խնամին» պիտակ չէ, այլ քաղաքական կատեգորիա, ՀՀԿ-ԲՀԿ-ական նորամուծություն, «տոհմատիրական-ժողովրդավարական-քրեաօլիգարխիկ» հասարակարգի բաղկացուցիչ մաս: Իսկ բոլորիս՝ իրար բարեկամ լինելու «փաստարկն» ուղեղալվացման տեսությունից է, մի խումբ բարեկամների անօրինական կամայականություններից տուժած բազմաթիվ «բարեկամներին» լռեցնելու հնարք: Ախր ինչպե՞ս կարող է բարեկամը բարեկամի դեմ դուրս գալ, փեսան՝ աներձագի: Կամ ինչպե՞ս կարող է խնամին խնամու նկատմամբ կեղծիքներ կիրառել: Ամոթ է, ժողովո՛ւրդ ջան, մի՛ բողոքեք, մենք բոլորս բարեկամներ ենք:




Լրահոս