Ժողովուրդ. Զուրաբյանին փոխելու եվ նախագահի որեվէ թեկնածուի սատարելու հարց` ՀԱԿ այսօրվա նիստո՞ւմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` ժամը 15:00-ին կայանալիք ՀԱԿ քաղխորհրդի նիստում, ամենայն հավանականությամբ, կքննարկվի ԺՀԿ առաջնորդ Պետրոս Մակեյանի ներկայացրած առաջարկության փաթեթը` ՀԱԿ-ն առողջացնելու վերաբերյալ: Ինչպես հայտնի է, Մակեյանն առաջարկում է նախևառաջ փոխել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին, որպեսզի “ամեն ինչ իր տեղն ընկնի”: “Ժողովուրդ”-ի` Կոնգրեսին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ արդեն երկու օր է` կոնգրեսականները փորձում են համոզել Մակեյանին, որպեսզի հետ կանգնի Զուրաբյանի հրաժարականը պահանջելու գաղափարից: Մտերմիկ զրույցներում ՀԱԿ շատ անդամներ երեկ ասել եմ, որ Մակեյանը լուրջ մարդ է, դժվար թե առանց հիմնավորման նման կտրուկ պահանջ ներկայացներ: Բայց քանի որ Զուրաբյանն էլ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի “ներկայացուցիչն է”, ուստի ՀԱԿ-ում փորձում են հակամարտությունը ,խաղաղ կարգավորելե, որպեսզի հրաժարականի հարցը չբարձրացվի: Ի դեպ, չի բացառվում նաև, որ նիստի ընթացքում քննարկվի ՀՀ նախագահի թեկնածուներից որևէ մեկին սատարելու մասին հարցը:




Լրահոս