Մոսկվայում սպանվել է օրենքով գող Դեդ Հասանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մոսկվայի կենտրոնում` Պովարսկոյ փողոցում սպանվել է հայտնի “օրենքով գող” Ասլան Ուսոյանը` Դեդ Հասանը: Քրեական հեղինակության դեմ հարձակումը տեղի է ունեցել ժամը 14:30-ի սահմաններում` “Կարետնիյ դվոր” ռեստորանից դուրս գալու պահին: Դիպուկահարը տանիքից կրակել է քրեական հեղինակության գլխին։ Ստացած վերքից նա հիվանդանոցում մահացել է։ Ուսոյանից բացի՝ հանցագործության զոհ է դարձել նաև պատահական մի անցորդ, ով հայտնվել է դիպուկահարի կրակի տակ։ Ոստիկանությունը որոնում է մարդասպանին:




Լրահոս