Մրգավան գյուղի մոտ հայտնաբերվել է զինամթերք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 11.05-ին, տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մրգավան գյուղի գերեզմանատան մոտ հայտնաբերվել է զինամթերք: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Կանչի վայրում իրականացվում են ուսումնասիրման աշխատանքներ։ ԱԻՆ-ից խոստանում են տրամադրել լրացուցիչ տեղեկություն:
 




Լրահոս