Վիճաբանություն եվ վնասվածքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունվարի 15-ին, ժամը 02.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Գևորգ Ն.-ն՝ հայտարարելով, որ Սայաթ-Նովայի պողոտայում իրեն ծեծի են ենթարկել: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գևորգ Ն.-ի հետ վիճաբանել և նրան բռունցքի հարվածներ է հասցրել ծանոթը՝ 1991 թ. ծնված Էդգար Զ.-ն: Նույն օրը, ժամը 16.00-ին, Էդգար Զ.-ն ներկայացել է բաժին և խոստովանել կատարածը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս