Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. զինվորական Ուրալը շրջվել է, կա զոհ եվ վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հունվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 115 կմ հատվածում՝ Արփի գյուղի ճանապարհին, “Ուրալ” մակնիշի 33 16 Տ համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40-50 մետր գլորվել է ձորը: 
Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կա 1 զոհ և 1 վիրավոր: Այս պահին վերամբարձ կռունկով փրկարարները փորձում են դուրս բերել ավտոմեքենան ձորից:
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանությունը պարզել է՝ մահացածը Վայք քաղաքի բնակիչ, պայմանագրային զինծառայող Արթուր Գևորգյանն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, եղել է վարորդը, իսկ վիրավորը՝ Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ Հուսիկ Ստեփանյանն է:




Լրահոս