ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀՀԿ-ում մեկ անգամ հետ եկածներին երկրորդ գալուց այլեւս չեն ընդունում»:

Կովալենկո Շահգալդյան «Առավոտ»

Դե լավ էլի՛, պարո՛ն Շահգալդյան, ինչերի՞ հետեւից եք ընկել, ինչ-որ սկզբունքներից եք խոսում՝ մոռանալով, որ ՀՀԿ-ն իր իբրեւ թե որդեգրած սկզբունքները խախտում է ամեն քայլափոխի եւ այսօր իր համար հիմնական սկզբունքը դարձրել է շահը եւ փողը: Բացի այդ, չենք կարծում, թե այդ ճահճից դուրս եկած եւ ազատված մարդն ինքնակամ նորից կուզի գալ եւ խրվել նույն ճահճի մեջ: Իհարկե, Դուք, որ արժանապատիվ կերպով տարբեր կուսակցություններ փոխելով, հանգրվանել եք ՀՀԿ-ում, չի նշանակում, որ կուսակցության անունից խոսելու իրավունք ունեք: Վաղը եթե իշխանության գա ՊՊԿ-ն, Դուք հաստատ կգնաք այնտեղ:




Լրահոս