Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 16-17-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Հրազդանի կիրճում` Սրբ.Սարգիս եկեղեցու մոտակայքում այրվել է 200քմ խոտածածկ տարածք, Մինսկի փողոցի թիվ 95 հասցեի մոտակայքում` 3000 քմ, «Մաքուր Երկաթ» ԲԲԸ-ի մոտակայքում` 7 հա, Նանսենի փողոցում` թիվ 62 դպրոցի մոտակայքում` 1000 քմ, «Հաղթանակ» կամրջի մոտակայքում` 700 քմ, Մուշավան թաղամասում` 2 հա, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մոտակայքում` 800 քմ, Մոլդովական փողոցի թիվ 37ա հասցեում գտնվող տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի մոտակաքյում` 1000 քմ, Գալշոյան փողոցում` 1500 քմ, Ղափանցյան փողոցում` 1000 քմ, Զեյթունի գերեզմանատան տարածքում` 400 քմ, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աստիճանների մոտակայքում` 2000 քմ խոտածածկ տարածք:

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի 1-ին շենքի մոտակայքում` 100 քմ, Բարեկամության փողոցի թիվ 1/3/7 շենքի մոտակայքում` 1000 քմ, Արամուս գյուղի գերեզմանատանը` 3500 քմ, Արզնի պոլիկլինիկա-առողջարանի մոտակայքում` 5000 քմ, Նոր Գեղի գյուղում՝ եկեղեցու մոտակայքում` 4000 քմ, Արզնի պոլիկլինիկա-առողջարանի դիմացի սարալանջին` 3000 քմ, Արամուս գյուղի գերեզմանատանը` 3000 քմ, Շիրակի մարզի Բյուրակն գյուղում` 500 քմ, Շիրակացի փողոցում գտնվող «Արդա» ԲԿ-ի մոտակայքում` 1500 քմ, Մանուշյան փողոցում` 1000 քմ, Ողջի գյուղի գերեզմանատան տարածքում` 1.5 հա, Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի վերջնամասում` 2500 քմ, Գորիս-Կապան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին հարակից` 6 հա, Կաթնաղբյուր-Իրինդ ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում` 3 հա, Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին՝ հին հիվանդանոցի մոտակայքում` 2000 քմ, Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 103-րդ կմ-ի հարակից` 1500 քմ, Արզական-Թեղենիկ ավտոճանապ¬արհի 2-րդ կմ-ի աջակողմյան հատվածում` 5 հա, Երևան-Արմավիր ավտոճանապարհի աջակող¬մյան հատվածում` 1 հա, Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում` 200 քմ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:




Լրահոս