Հյուսիսային Կորեան սպառնում է ԱՄՆ-ին անհայտ զենքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հյուսիսային Կորեայի կառավարության ներկայացուցիչները հայտարարել են այն մասին,  որ ստիպված կլինեն «կործանիչ զենքով» պատասխանել Հարավային  Կորեայի միջև համատեղ զորավարժությունների անցկացմանը, հայտնում է  РИА Новости-ն:

Նա նաև հավելել է, որ այժմ ԿԺԴՀ-ն ունի ժամանակակից պաշտպանական և հարձակողական զենք, որն անհայտ է աշխարհին, և որ Հյուսիսային Կորեայի զինվորներն արդեն ստիպված չեն լինի հակազդել ամերիկացի մարտագլխիկների դեմ` միայն հրացանների օգնությամբ:

Հյուսիսային Կորեայի առաջատար պետական հեռուստատեսություններից մեկը ուղիղ եթերով կոչ է արել ԱՄՆ իշխանություններին դադարեցնել զորավարժությունները, եթե ցանկանում են անվտանգ պահել իրենց մայրցամաքը:

Պենտագոնն իր հերթին հայտնում է, որ պետությունների համատեղ զորավարժություններն անց են կացվում ամեն տարի և ոչ մի կերպ կապ չունեն համաշխարհային իրադարձությունների հետ:




Լրահոս