«Հրանտ Բագրատյանի «առավելությունն» այն է, որ ոչ ոք նրան լուրջ չի ընդունում»:
Հետաքրքիր է՝ իսկ Խոսրով Հարությունյանին քանի՞սն են լուրջ ընդունում: Եթե Բագրատյանը գոնե տնտեսական ծրագիր է առաջարկում, ապա ի՞նչ է առաջարկում Խոսրով Հարությունյանը, իշխանություններին հլու ծառայելուց բացի: Կամ ի՞նչ է տվել մեր երկրին ՀՔԴՄ կուսակցությունը, որի հավանաբար միակ անդամը հենց Խ. Հարությունյանն է: Իհարկե, իրավունք կա քննադատելու Բագրատյանի վարչապետության շրջանը, բայց ոչ այն մարդու կողմից, որն ինքը եղել է վարչապետ եւ իր վարչապետության շրջանում ոչնչով չի կարողացել նպաստել երկրում վիճակի բարելավմանը: Այնպես որ, լուրջ ընդունելուց պետք է խոսի լուրջ ընդունվողը: