Մեսսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է. Էնրիկե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն չի կասկածում, թե ով է բոլոր ժամանակների աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Թիմի գլխավոր մարզիչը նշել է հարձակվող Լիոնել Մեսսիին և համեմատել նրան օլիմպիական չեմպիոն Ուսեյն Բոլտի հետ:

«Բոլտը բոլոր ժամանակների լավագույն վազորդն է, որի մասին վկայում է նրա վիճակագրությունը: Իսկ Մեսսին լավագույնն է համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ», – Էնրիկեի խոսքերն է մեջբերում Marca-ն:




Լրահոս