Բաղրամյան պողոտայում քիչ առաջ ընդհարում տեղի ունեցավ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանի և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի միջև: Վերջինս ակտիվիստին կոչ էր անում իր հետ ձեռքերով չխոսել և չինքնահաստատվել: Դրան ի պատասխան Շուշանյանը հայտարարեց, որ ինքնահաստատվելու կարիք հենց ոստիկաններն ունեն:
Armlur.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ակտիվիստները ժամանակ առ ժամանակ փորձում են փակել Բաղրամյան պողոտան, սակայն ոստիկանները դա թույլ չեն տալիս, իսկ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: