
Գերմանիայի առաջնության չորրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն 4:2 հաշվով առավելության հասավ «Հանովեր»-ի նկատմամբ:
Գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով օգտագործեց Գինտերի փոխանցումը: Հայ ֆուտբոլիստը երրորդ գնդակն է խփում Գերմանիայի ընթացիկ առաջնությունում:
«Բորուսիա»-ն 4 հաղթանակից հետո 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Գերմանիայի առաջնություն, չորրորդ տուր
«Հանովեր» – «Բորուսիա Դ.»՝ 2:4
Արթուր Սոբյեխ, 18, 53 – Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 35, 11մ, 85, 11մ, Հենրիխ Մխիթարյան, 44, Մարտինշ Ֆելիպե, 67, ինքնագոլ: