Թուրքիայի հարավ-արևելյան Դիարբեքիր նահանգում ռազմամթերքի պահեստ է պայթել: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբեր թյուրք» հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ պահեստը պատկանել է Թուրքիայի հատուկ ծառայություններին: Պայթյունի արդյունքում ուժեղ հրդեհ է գրանցվել: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության ջոկատներ ու հրշեջ մեքենաներ:
Պայթյունի պատճառների ու հնարավոր տուժածների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում: