ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դա հետաքրքիր հարց է (վարչապետի պաշտոնում մնալու մասին), ես կմտածեմ»:

Տիգրան Սարգսյան news.am

Չեղա՜վ, չեղա՜վ: Ախր Տիգրան Սարգսյանը վերջերս էր ասել, որ այսքան համբերել եք, մի քանի ամիս էլ համբերեք, հիմա էլ ի՞նչ մտածելու իմաստ կա: Կամ ի՞նչ կարիք կա ժողովրդին լեղաճաք անել ու հասցնել մարդկանց այդ սարսափելի գույժը, որ ինքը, հնարավոր է, շարունակի պաշտոնավարել եւ կազմաքանդել երկրի տնտեսությունը: Այս դեպքում արդեն բյուջետային միջոցները կվատնվեն ոչ թե 170 հազար դոլարանոց, այլ միգուցե 1 մլն դոլարանոց, ոսկեջրած զուգարաններ գնելու վրա, որտեղ զուգարանակոնքերն էլ ոսկուց կլինեն: Բայց… ամենայն հավանականությամբ, Տ. Սարգսյանը իզուր է հույսեր փայփայում:




Լրահոս