
Կիևի փողոցներից մեկում, որտեղով պետք է անցներ միջազգային պատվիրակության ավտոշարասյունը, նռնականետ է հայտնաբերվել, այս մասին հայտնում է Ուկրաինայի պետական անվտանգության վարչությունը, գրում է ՏԱՍՍ-ը: Ուկրաինական ԶԼՄ-ները գրում են, որ այդ ճանապարհով պետք է ընթանար Ուկրաինայի ու Լեհաստանի վարչապետեր Արսենի Յացենյուկի ու Էվա Կոպաչի ավտոշարասյունը:
Անցկացված զննության արդյունքներով պարզվել է, որ դա եղել է շահագործման համար պատրաստի РПГ-26 նռնականետ, իսկ տեղանքում մի քանի վայրեր են հայտնաբերվել, որոնք հարմարեցված են եղել կրակ բացելու համար:
Միջազգային պատվիրակության ավտոշարասյան երթուղին անվտանգության նկատառումներից ելնելով փոխվել է: