Ռոնալդուն և Մեսսին այլ մակարդակի խաղացողներ են. Ռաուլ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի պատմության մեջ Ռոնալդուի և Լիոնել Մեսիի նման խաղացողներ դեռ չէին եղել: Այս մասին նշել է  Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդար հարձակվող Ռաուլը:

«Նրանց նման խաղացողներ նախկինում չեն եղել: Նրանք այլ մակարդակի խաղացողներ են: Կրիշտիանուն անհավանական է: Վեց տարի անընդմեջ նա միջինը 50 գնդակ է խփում ամեն մրցաշրջանում: Բայց նույնիսկ 20 գնդակ խփելը բավական բարդ է: Ես գոհ եմ իմ կարիերայից, բայց Ռոնալդուն դեռ շատ բան կհասցնի անել, շատ տիտղոսներ կնվաճի», – նշել է Ռաուլը:




Լրահոս