2013 թվականի փետրվարի 28-ին կայացավ ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեց Կարգապահական հանձնաժողովի կողմից ներկայացված երեք դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունները: Արդարադատության խորհուրդը որոշեց ներկայացված միջնորդությունները բավարարել: Մեկ դատավորի հայտարարվեց նախազգուշացում, մեկին՝ նկատողություն՝ զոգորդված 6 ամիս աշխատավարձի 25 տոկոսից զրկելով: Մեկ դատավորի նկատմամբ էլ Խորհուրդը որոշեց դիմել Հայաստանի Հանրապետության Նախագահին՝ լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ: Նույն նիստում Խորհուրդը որոշեց` հաստատել Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի նոր կազմ:
ՀՀ դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայություն