Սյունիքի մարզպետի որդուն ազա՞տ կարձակեն. ցուցմունք է փոխվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am լրատվականի տեղեկություններով` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու մասնակցությամբ մայիսի 2-ին «Սդղլի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով աղմկալի շրջադարձ է տեղի ունեցել: Ըստ մեզ հասած տեղեկությունների` տուժող կողմը ՀՀ քննչական կոմիտեում այլ ցուցմունք է տվել,ՙ ըստ որի` չի բացառվում, որ առաջիկայում մարզպետի որդուն ազատ կարձակեն: Դատելով ստեղծված իրավիճակից` ամենայն հավանականությամբ տուժող կողմը ասել է, որ մարզպետի տղան չի եղել հարվածողների մեջ: Իսկ թե ինչու է տուժող կողմը փոխել իր ցուցմունքը, առայժմ չհաջողվեց պարզել:

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին՝ ժամը 17-ի սահմաններում, տեղի է ունեցել վիճաբանություն՝ դրանից ժամեր առաջ Գորիս քաղաքում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, որի հետևանքով վնասվել էր Մ.Զաքարյանի վարած ավտոմեքենայի կողային հայելին։ Վիճաբանության ժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ եւ Հարություն Զաքարյանների նկատմամբ, որի հետևանքով Մ.Զաքարյանին պատճառվել է միջին ծանրության, իսկ Հ.Զաքարյանին` ծանր մարմնական վնաս: Արդյունքում մարզպետի որդուն մեղադրանք էր առաջադրվել և մարզպետի որդուն կալանավորել էին:




Լրահոս