ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը համացանցում գրառում է կատարել.
«Քիչ առաջ ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը ԱԺ-ում, պատասխանելով իրեն ուղղված հարցին, նշել է, որ ՊԲ-ը վերահսկում է իրավիճակը և կատարում պատժիչ գործողություններ՝ ի պատասխան Ադրբեջանի ագրեսիայի: Արդյունքում Ադրբեջանն ունի 11-12 զոհ, որոնց անունները ճշգրտված են ՊԲ կողմից, և մոտ նույնքան զոհ, որոնց անունները ճշգրտման փուլում են: Բացի դրանից, իրենց հոսպիտալներում այս պահի դրությամբ 60-80 վիրավոր կա՝ ըստ Լևոն Մնացականյանի»:
Բեգլարյանը նաև հաղորդել է իր տեղեկությունները, ըստ որոնց` «բացի մարդկային կորուստներից, ադրբեջանցիները կրել են նաև նյութական զգալի կորուստներ, քանի որ մի քանի հենակետեր և զորանոցներ են ոչնչացվել մեր կողմից՝ իրենց զինտեխնիկայով հանդերձ: Կարծում եմ՝ ակնհայտ է, որ Տավուշի բնակիչների և ԱՀ զինվորների վրա հարձակումները Բաքուն չի մարսել»: