Այսօր կայացած ասուլիսի ժամանակ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն անդրադարձել է Նյու Յորքում կայացած վեհաժողովին, որի ժամանակ տեղի էր ունեցել նաև առաջնորդների հանդիպումը, որին ներկա էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
«Հարցը նրա մեջ է. ինչպես է Օբաման վերաբերվում Պուտինին: Կան ուժեր, որոնք կարծում են, որ Պուտինի մեկուսացումը մինչև վերջ պետք է տարվի: Չխկացնել-չչխկացնել աներևույթ այն դրսևորումներն են, որոնք ցույց են տալիս, թե Օբաման ինչպես է վերաբերվում Պուտինին», – նշեց նա:
Կարապետյանի խոսքով, Օբաման այնպիսի քայլեր թույլ տվեց, որոնցով ցանկանում էր ցույց տալ, որ իր վերաբերմունքը Պուտին առաջնորդի նկատմամբ, չի փոխվել:
Մանրամասները` տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան