«Ժողովուրդ»-իլավատեղյակաղբյուրներիփոխանցմամբ՝հանրապետականներըմտադիրենհետաձգել
2008թ. մարտի
1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը: Հիշեցնենք, որ նման առաջարկով հանդես էր եկել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կողմերը համաձայնության էին եկել` իշխանությունները եւս հավանություն կտան հանձնաժողովի ստեղծման հարցին, միայն թե քաղաքական շահարկումներից խուսափելու համար հարցի քննարկումը պետք է տեղի ունենա նախագահական ընտրություններից հետո: Որպես հարցի քննարկման հավանական ժամկետ՝ նշվել էր մարտի
10-ը: Ըստ
«Ժողովուրդ»-իտեղեկությունների՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը մտադիր է մարտի
15-ին նիստ գումարել, սակայն հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը պատրաստվում է կրկին հետաձգել այն:
«Ժողովուրդ»-իհարցին ի պատասխան՝ Դ. Հարությունյանը, սակայն, նշեց, որ հարցի քննարկումը կախված է նախաձեռնության հեղինակից` Գ. Ջհանգիրյանից.
«Երբ նա ներկայացնի հարցը, այդ ժամանակ էլ կքննարկենք»: