«2013թ. նախագահականընտրություններիարդյունքներըտարբեր տեղեր տարբեր են եղել. համայնքների մեծ մասում Սերժ Սարգսյանը մեծ առավելությամբ է հաղթել, ինչպես, օրինակ, Պեմզաշենում, որի գյուղապետը երկրապահ է: Եղել են նաեւ տարածքներ, օրինակ՝ Էջմիածինը, որի քաղաքապետն էլ երկրապահ է` իմ որդին, որտեղ այն արդյունքը չի եղել, որ շտաբը կկամենար,-NEWS.am-ինայսպես է բացատրել Էջմիածնում Սերժ Սարգսյանի պարտությունը ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը` շեշտելով,-բոլոր տարածքների համար ընդհանրականն այն է, որ ընտրություններն անցել են մաքուր, ոչ ոք չի կպել ժողովրդի քվեին: Իհարկե, դեռ տեղ ունենք ավելի կատարելագործվելու, բայց ամեն ինչն էլ քայլ առ քայլ է ստացվում: Արցախյան պատերազմն էլ որսորդական հրացաններով սկսեցինք, բայց հաղթեցինք, պետություն ստեղծեցինք, ու հիմա արդեն հայկական երկու պետությունների բանակները զինված են ժամանակակից տեխնիկայով»: