ԱՆՈՒՆԸ, ՑՈՒՑԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ երեկոյան, «168 ժամ»-ը էլեկտրոնային եղանակով նամակ էր ստացել այն մասին, թե «Հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից քաղաքական խորհրդակցությունների արդյունքում մշակվել է ՀՀ կառավարության  կազմը»: Ըստ այդմ՝ ՀՀ փոխվարչապետի պաշտոնում առաջարկվում է Արմեն Ռուստամյանին, ՀՀ պաշտպանության նախարար՝ Ժիրայր Սէֆիլյանին, ՀՀ ֆինանսների նախարար՝ Բագրատ Ասատրյանին, ԱԻՆ-ը՝ Ստեփան Սաֆարյանին, բնապահպանության նախարար՝ Մարիամ Սուխուդյանին, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար՝ Արծվիկ Մինասյանին, սպորտի եւ երիտասարդության նախարար՝ Արմեն Մարտիրոսյանին, սփյուռքի նախարար՝ Սերժ Թանկյանին, ՀՀ քաղաքաշինության նախարար՝ Զարուհի Փոստանջյանին, մնացած թեկնածուների անունները առանձնապես հայտնի չեն: 
Ավելի ուշ ԺԿ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հերքել է՝ ասելով, որ իրենք կապ չունեն այդ ցուցակի հետ, դա սուտ է:




Լրահոս