Հրապարակ. Իրենց պոստերը կպահեն այն ՀՀԿ-ականները, ովքեր կաշվից դուրս գալով կաշխատեն ՀՀԿ-ի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր տեղի կունենա ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը: Ինչպես տեղեկացնում են ՀՀԿ “Հրապարակի” աղբյուրները, կարծարծվեն կազմակերպչական հարցեր` Երևանի ավագանու ընտրություններին առնչվող: ՀՀԿ-ում անհամբեր սպասում են, թե երբ են առաջնորդի ներկայությամբ կարծիքներ հայտնելու վերջինիս ասուլիսում հնչած “բոց” մտքերի, “անչափ մարդկային, անկեղծ պահվածքի” մասին: ՀՀԿ-ականները չեն ասում, սակայն անհամբեր սպասում են, թե Սերժ Սարգսյանը գոնե հիմա ինչ-որ բան կասի՞ նոր նշանակումների մասին, թե՞ ոչ: Ըստ լավատեղյակների` Սերժ Սարգսյանը շարունակելու է իր լռության ուխտը մինչև ընտրությունների ավարտ: Ում հետ պետք է, նա արդեն խոսել է և ասել, որ իրենց պոստերը կպահեն, եթե կաշվից դուրս գալով աշխատեն ՀՀԿ-ի համար հաղթանակ ապահովելու համար: Դա վերաբերում է և օրենսդիրին, և գործադիրին:




Լրահոս