ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի փեսայի՝ օրերս Վատիկանում ՀՀ դեսպան նշանակված Միքայել Մինասյանի համար պետք է առանձին դեսպանատուն բացվի՝ առանձին շենքով, առանձին աշխատակազմով: Սա նշանակում է՝ հարկատուներիս հաշվին պետական բյուջեից հսկայական գումարներ են ծախսվելու, ընդ որում, անհասկանալի է, թե ինչու: Բանն այն է, որ այնտեղ Հայաստանը չունի գաղթօջախ, բացի այդ, մինչեւ հիմա Վատիկանում դեսպանի պարտականությունները համատեղության կարգով իրականացնում էր Ֆրանսիայում ՀՀ դեսպանը: Տեղեկացնենք, որ Վատիկանում ՀՀ դեսպանատունը տեղակայված է լինելու Հռոմում, որտեղ կա նաեւ Իտալիայում ՀՀ դեսպանատուն, բայց այս երկու դեսպանատները պարտադիր պետք է լինեն առանձին. Վատիկանի եւ Իտալիայի միջեւ ժամանակին կնքվել է համաձայնագիր, ըստ որի՝ Հռոմում որեւէ դեսպան չի կարող համատեղության կարգով լինել նաեւ Սուրբ աթոռի դեսպանը: Այնպես որ, հանուն Իտալիայում կրթություն ստացած փեսայի՝ նորանոր ծախսեր են սպասվում: 




Լրահոս