Ո՞ՒՐ ԵՆ ԿՐԱԿՈՂՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում միաձայն որոշում կայացվեց դրական եզրակացություն տալ ու ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկել ՀԱԿ խորհրդարանական խմբակցության պատգամավորների հեղինակած մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը: Հանձնաժողովը կազմված է լինելու 7 անդամից. 3 անդամ ունենալու է իշխանությունը, երեք անդամ` ԱԺ-ում ընդդիմություն հայտարարած խմբակցությունները, 1 ներկայացուցիչ էլ՝ այլընտրանքային ԲՀԿ-ն: Նկատենք, որ երեկվա նիստին ներկա չէր հանձնաժողովի ընդդիմադիր անդամներից «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, որը թեեւ այս հանձնաժողովի անդամ չէր, երեկ իր ելույթում ուշագրավ ակնարկներ արեց. «Քանի որ տարբեր քաղաքական թափոններ եւ նրանց ենթակայության տակ գործող ու աշխատող թերթոնիկներ փորձ են անում ԲՀԿ-ի եւ որոշ ԲՀԿ-ականների անունները կապել մարտի 1-ի դեպքերի հետ, մեզ համար իրապես կարեւոր է, որ տրվեն պատասխաններ` ով է տվել մարդկանց վրա կրակելու հրամանը, ովքեր են այդ հրամանն իրագործողները, եւ որտեղից են բերվել կրակողները»: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն էլ վստահեցրեց, որ այս հանձնաժողովը կաշխատի հնարավորինս արդյունավետ:




Լրահոս