
“Սիրունյան” իրավաբանական գրասենյակը, որի տնօրեն Ալեքսանդր Սիրունյանը ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի պաշտպանն է, հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
“Այսօր վերջապես ստացանք Վարդան Սեդրակյանի կալանավորման վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության քրեական վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 18-ի որոշումը: Վարդան Սեդրակյանի հետ ճշտումներ անելուց հետո կներկայացնենք վճռաբեկ բողոք”:
Հիշեցնենք, որ նախագահի նախկին թեկնածուն կալանավորվել էր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու կասկածանքով: Կալանավորման որոշման դեմ Սեդրակյանի պաշտմանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը սակայն մերժվել էր: