«Արսենալ»-ը շարունակում է բանակցությունները Սանչեսի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Արսենալ»-ը շարունակում է բանակցությունները թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ:

«Goal.com»-ը հայտնում է, որ չիլիացի խաղացողը ցանկանում է դառնալ «Արսենալ»-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Ներկա դրությամբ իր աշխատավարձը կազմում է շաբաթական 130 հազար ֆունտ ստերլինգ. դա 3-րդն է «Արսենալ»-ում:

Սանչեսից շատ վաստակում են Մեսութ Օզիլը և Թեո Ոուլքոթը՝ շաբաթական 140 հազար ֆունտ ստեռլինգ: Ըստ պարբերականի՝ «Արսենալ»-ը պատրաստ է Սանչեսի աշխատավարձը բարձրացնել՝ դարձնելով առաջինը թիմում: Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2021 թվականը:




Լրահոս