
Այսօր՝ մարտի 27-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի 38 շենքի բնակչուհին սպառնում է, որ ինքնասպանության նպատակով իրեն ցած է նետելու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենքը 14 հարկանի է: Ինքնասպանության փորձ կատարող աղջիկը, բարեբախտաբար, բանակցությունների ադյունքում չդիմեց ծայրահեղ այդ քայլին: Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասացին, որ մայրը հավաքարար է, իսկ աղջիկը ինչ-որ կրոնական հայացքների է դավանում: