Արմեն Աշոտյանը «համավոր հարս» էր դարձել. լռության ուխտի մեջ էր. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հարցազրույցներից երբեք չհրաժարվող Արմեն Աշոտյանը չորեքշաբթի «համավոր հարս» էր դարձել. լռության ուխտի մեջ էր։ Ճի՞շտ է, որ արդեն որոշվել է` գնում եք Բրյուսել՝ դեսպան, բայց դժգոհ եք, որովհետեւ ուզում եք ԱԱԽ քարտուղարի պաշտոնը, ԿԳՆ-ն էլ «տալիս» եք ոչ թե ՀՅԴ-ին, այլ` ԲՀԿ-ին: Աշոտյանը «Что, где, когда»-ի բուի հայացքով նայում ու համառորեն չէր պատասխանում հարցերին: Ստիպված էինք դիպչել նրա «ինքնագիտակցությանը». ասում են՝ Ձեզ եւ Շարմազանովին շտաբի աշխատանքներում չեն ներգրավել: «Ես ՀՀԿ կենտրոնական շտաբի անդամ եմ, եւ դուք այդ մասին վաղուց գիտեք»,- չդիմացավ նա: Չգիտենք. իսկ ի՞նչ գործառույթներ են ձեր վրա դրված: «Կարեւոր, սակայն հույժ գաղտնի, հրապարակման չենթակա»: Իսկ ճի՞շտ է ՀՀԿ կուլիսներում շրջող լուրը, որ Դուք եւ Արգամիչը քփացել եք`  շատերին զարմանք պատճառելով: «Բուն» լռեց, ապա մտավ իր բույնը` ԱԺ դահլիճ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս